«ԲՆԱԳԵՏ» ՈՒ «ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՈՒՄ» ՀԱՆԴԵՍՆԵՐԸ 10 ՏԱՐԵԿԱՆ ԵՆ
Կրթություն, գիտություն
16:03 01/02/2008

«ԲՆԱԳԵՏ» ՈՒ «ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՈՒՄ» ՀԱՆԴԵՍՆԵՐԸ 10 ՏԱՐԵԿԱՆ ԵՆ

Այսօր ԵՊՀ տեղի ունեցավ «Կրթությունը և գիտությունը Արցախում» ու «Բնագետ» հանդեսների հիմնադրման տասնամյակին նվիրված միջոցառում:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը խոսքով, տաս տարիների ընթացում երկու հանդեսներն էլ հանրության կողմից դարձել են սիրված և պահանջարկ ունեցող` հատկապես մանկավարժական ու ակադեմիական շրջանակներում:

«Հանդեսների նպատակն է հասարակության ներսում տարածել լուսավորությունը, տեղեկացնել գիտության և կրթության նվաճումներին»,-ասաց Ա. Սիմոնյանը: Նրա վստահեցմամբ, դրանք կարևոր նշանակություն ունեն նաև հանրակրթության ոլորտում` ուսուցիչների պրակտիկ գիտելիքներն ավելացնելու համար:

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի վստահեցմամբ, ստեղծման օրից մինչև հիմա հանդեսների և' ձևավորումը, և' նյութերի կարևորությունը պահպանվել է:

Հոբելյանի առթիվ Հայաստանի գիտության և կրթության նախարարի հրամանով նախարարության ոսկե մեդալներով պարգևատրվեցին «Բնագետ» հանդեսի պատասխանատու, հիմնադիր տնօրեն Կարո Աթայանը, կենսաբանության բաժնի խմբագիր Կարինե Ջիվանյանը, ևս մի քանի հոգի պարգևատրվեցին նախարարության շնորհալագրերով:
Placeholder
«ԲՆԱԳԵՏ» ՈՒ «ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՈՒՄ» ՀԱՆԴԵՍՆԵՐԸ 10 ՏԱՐԵԿԱՆ ԵՆ