«ԿՈՄՍՏԱՐ-ՕՏՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾԻ ԱՆԼԱՐ ԼԱՅՆԱՇԵՐՏ ԿԱՊԻ ՑԱՆՑ
Տնտեսություն
12:23 01/02/2008

«ԿՈՄՍՏԱՐ-ՕՏՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾԻ ԱՆԼԱՐ ԼԱՅՆԱՇԵՐՏ ԿԱՊԻ ՑԱՆՑ

«Կոմստար-Միավորված հեռահաղորդակցական համակարգեր» ("Комстар-Объединенные ТелеСистемы, "Комстар-ОТС") ընկերությունը ձեռնամուխ է եղել Հայաստանում WiMAX տեխնոլոգիայով անլար լայնաշերտ հասանելիության ցանցի կառուցման աշխատանքներին: Comnews կայքի հաղորդմամբ, ցանցը կոմերցիոն շահագործման կհանձնվի 2008թ. երկրորդ կեսին:
Ցանցի կառուցումն իրականացվում է հայկական Cornet օպերատորի ցանցի հիման վրա: Տեղեկացնենք, որ Cornet ընկերությունը մտնում է հեռահաղորդակցական օպերատորների «Կոլլնետ» խմբի մեջ, որն էլ իր հերթին պատկանում է Կոմստար-ՕՏՍ-ին: Cornet-ը Հայաստանի ամբողջ տարածքում 3.6-3.8 ԳՀց հաճախականությունների դիապազոնն օգտագործելու թույլտվություն ունի:

Կոմստար-ՕՏՍ ընկերությունը Cornet-ի միջոցով հայ բաժանորդներին կրամադրի այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են Ինտերնետի գերարագ հասանելիությունը, մուլտիմեդիայի կոնտենտի փոխանցումը, ձայնային ծառայությունները (VoIP), տվյալների փոխանակումը, վիրտուալ մասնավոր ցանցերի ստեղծումը (VPN) և այլն: Ծառայությունները նախատեսված են ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների համար:

2007թ. Կոմստար-ՕՏՍ-ի հայտարարած մրցույթի արդյունքների համաձայն, ցանցի կառուցման համար անհրաժեշտ սարքավորումները մատակարարելու է ամերիկյան Airspan Networks ընկերությունը:

Այս տարի Կոմստարը Հայաստանում կկառուցի 24 բազային կայաններ, ինչպես նմաև տվյալների փոխանցման երկու հանգույցներ, որոնք կապահովեն հայկական ցանցի և ինտերնետ-մայրուղիների միջև կապը: Հետագայում նախատեսվում է ընդլայնել բազային կայանների քանակը և Կոմստարի ծածկույթ:

«Հայաստանը հեռահաղորդակցական ծառայությունների զարգացման տեսանկյունից բավականին գրավիչ է: Ինտերնետ մուտքի մակարդակը չի գերազանցում 10 տոկոսը»,- նշել է «Ֆինամ» պարբերականի փորձագետ Աննա Զայցևան:
«Նախագծի իրականացման համար Կոմստարից կպահանջվի 15-17 մլն դոլար: Այդ ծախսերը ներառում են սարքավորումների ձեռքբերումն ու շինարարական աշխատանքները: Նախագծի վերադարձվելիությունը կախված կլինի նշված ծառայությունների պահանջարկից: Խելոք մարկետինգային ռազմավարության դեպքում, մասնավորապես սակագնեի հարցում, ընկերությունը կարող է 5-6 տարի հետո ներդրումները հետ բերել»:
Placeholder
«ԿՈՄՍՏԱՐ-ՕՏՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾԻ ԱՆԼԱՐ ԼԱՅՆԱՇԵՐՏ ԿԱՊԻ ՑԱՆՑ