Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանում ծխախոտատուփերը պարտադիր պետք է ունենան նոր ձևավորում: «Ծխելը վնասակար է առողջությանը» հիշեցումը, պետք է զբաղեցնի տուփի շուրջ 30 տոկոսը (1/3 մասը): Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Նրանց հավաստմամբ, այս որոշումը ուժի մեջ է մտել փետրվարի 1-ից: Սա առողջապահության նախարարության` ծխախոտամոլության դեմ պայքարի միջոցառումներից մեկն է: Հայաստանում արտադրվող մի քանի ծխախոտների տուփերի վրա արդեն առավել նկատելի է զգուշացումը:
Ծրագիրն իրականացվում է առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում: Նշենք, որ նախարարությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ծխախոտամոլության տարածվածությունը պարզելուն ուղղված հետազոտություններ, կազմակերպվելու են տարբեր սեմինարներ ու գիտաժողովներ: Բացի այդ, օրենսդրական նոր փոփոխություններ են սպասվում ծխախոտի դեմ պայքարի եղանակներն ուժեղացնելու համար:

Placeholder