ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԻՃԱԿԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ԼԱՎ
Մշակույթ
15:01 04/02/2008

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԻՃԱԿԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ԼԱՎ

«Հայաստանում մշակութային շարժական հուշարձանների պահպանման վիճակը բավականին լավ է»,-այսօր կայացած ասուլիսում հայտնեց մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալության պետի տեղակալ Արմենակ Ղազարյանը:  Նրա խոսքով, այդ հուշարձանները պահպանվում են համապատասխան կառույցների` պահոցների կողմից, գոյություն ունեն ստուգման կարգեր: «Սպառնալիքները միայն բնական են»,-ավելացրեց Ա. Ղազարյանը: Նրա խոսքով, այսօր պահոցները փորձում են այլ խնդիրներ ևս լուծել: «Ժամանակն ազդում է ամեն ինչի վրա, այդ թվում նաև մշակութային առարկաների: Պահոցներում արժեքներն ավելի լավ են պահվում, քան ցուցասրահներում, քանի որ պահոցներում ջերմաստիճանը միշտ նույնն է լինում»,-ասաց նա: Ինչպես նշեց Ա. Ղազարյանը: Նրա վստահեցմամբ, ժամանակի ընթացքում մշակութային առարկաները ենթարկվում են դեֆորմացիայի, բայց ամբողջությամբ չեն վնասվում:

«Մեր գործակալությունը զբաղվում է հուշարձանների պահպանության իրավական դաշտի կատարելագործման ուղղությամբ: Փորձում ենք շտկել թերությունները: Իրականացնում ենք պահպանական ֆունկցիաներ, որոնք նպատակաուղղված են ինչպես պետական կառույցների, այնպես էլ ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող մշակութային արժեքների պահպանմանը»,-ասաց գործակալության պետի տեղակալը:Այսօր գործակալության հիմնախնդիրը հանդիսանում է փորձագետների, ինչպես նաև ֆիզիկաքիմիական լաբորատորիայի բացակայությունը: «Ուսումնասիրությունները մենք կատարում են վիզուալ, իսկ դա բավականին բարդ է»,-ասաց նա: Տեղեկանցնեք, որ այսօր Հայաստանում գրանցված են 28-29.000 անշարժ և 6 մլն շարժական մշակութային արժեք: Ներկայումս երկրում գործում է 67 պետական պահոցներ:
Placeholder
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԻՃԱԿԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ԼԱՎ