Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կառավարության որոշմամբ 19 մշակութային առարկա չեն կարող դուրս հանվել Հայաստանի տարածքից: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնեց մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալության պետի տեղակալ Արմենակ Ղազարյանը:
«Այդ առարկաներից երեքը պահվում են պատմության թանգարում` Լճաշենի սայլը, Մշո Առաքելոց վանքի դուռը, Երևանի հիմնադրման արձանագրությունը, մնացած տասնվեցը Մատենադարանում պահվող ձեռագրեր են»,-մանրամասնեց նա:
Նրա խոսքով, մշակութային մնացած արժեքները Հայաստանից կարող են դուրս հանվել ժամանակավորապես. «Դուրս հանելու ժամանակ ստուգում են տվյալ հուշարձանի վիճակը, կազմում արձանագրություն, վերադառնալու ժամանակ նույնպես ստուգում են հուշարձանի վիճակը` համեմատելով` համապատասխանում է նախնականին, թե ոչ»: «Առանց մեր թույլտվության երկրից կարող են դուրս հանվել հիսուն տարվա շրջանակում կիրառական արվեստի և գեղանկարչական աշխատանքները միայն այն դեպքում, եթե իրենց վրա կրում են հեղինակի ստորագրությունը և ստեղծման տարեթիվը, յոթանասունհինգ տարվա գործարանային արտադրության արտադրանքը»,-նշեց նա:
Նրա վստահեցմամբ, մինչև օրս երկրից դուրս հանված բոլոր առարկաները վերադարձվել են այն վիճակով, ինչպես դուրս են հանվել: «Վերջին տարիներին կատարելագործվել է առարկաների փաթեթավորման եղանակները, որը նպաստում է մշակութային արժեքի պահպանմանը: Մենք աշխատում ենք մշակութային ցանկացած հուշարձանի սկզբնական տեսքը պահպանել»,-ասաց նա:
Նշենք, որ 2007թ. ընթացքում Հայաստանից դուրս է բերվել պետական պահոցներում պահվող 1115 մշակութային արժեք, ևս 470-ը` այլ տեղերից:

Placeholder