Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում ջազմեն Գեորգի Գարանյանն իր անհատական «Միջազգային ջազ-համույթ» խորագրից ներկայացնելու է «48-րդ փողոց» համերգը:
«Արդեն տաս տարի է իմ այցետոմս «Ջազ. վարիացիաների թեմաները» լսվում է կոնսերվատորիայում և արդեն ձևավորվել են որոշակի ավանդույթներ, երբ ամեն տարի կազմակերպվում է «Միջազգային ջազ-համույթը», որն այս տարի ես «48-րդ փողոց» եմ անվանել»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է Գ. Գարանյանը:
Խոսելով համերգի անվան ընտրության մասին, Գ. Գարանյանը նշել է, որ դրանում դերակատարում է ունեցել այն փաստտը, որ Նյու-Յորքի 48-րդ փողոցի վրա են գտնվում մի շարք երաժշտական խանութներ, որոնք և կազմում են այդ քաղաքի երաժշտական միջուկը:
Կոնսերվատորիայի մեծ դահլիճում երգչի հետ ելույթ են ունենալու նաև դաշնակահար Լեոնիդ Պտաշկան, կոնտրաբաս նվագող Ռիկ Կրեյնը և հարվածային գործիքներ նվագող Գորդոն Լեյնը:
Խոսելով համերգի ծրագրի մասին, երաժիշտը նշել է, որ «երբ միջազգային համույթ է հանդիպում, ապա հարմար է նվագել այն, ինչ նվագում են ողջ աշխարհի ջազմենները` ամերիկյան երաժշտություն»:
«Ստեղծագործություններից մեկը լինելու է լիրիկական, մյուսը` ռիթմիկ, երրորդում երաժիշտները ցույց են տալու իրենց տաղանդը: Ես միշտ աշխատում եմ ծրագիրն այնպես կառուցել, որ այն լինի բազմաբնույթ»,-ասել է ջազմենը:
Գարանյանի անունը կապված է ռուսական ջազի պատմության հետ: 50-ական թթ. նա ղեկավարել է «Ոսկե ութնյակը»: Գարանյանը ղեկավարել է Համախորհրդային ռադիոյի էստրադային նվագախումբը, կինեմատոգրաֆիայի նվագախումբը, գլխավորել է «Երաժշտություն» հայտնի համույթը և եղել է մոսկովյան կրկեսի նվագախմբի դիրիժորը:
Նա գրել է մի շարք մեղեդիներ, որոնցից առավել հայտնի են «Երիդասարդության բաղադրատոմսը», «Երեկոյան լաբիրինթը» և այլն:

Placeholder