Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փարաջանովի արվեստի Կիևյան ցուցադրությունը մասնագետները կարևորում են: «Շատ կարևոր էր Կիևում կազմակերպել Սերգեյ Փարաջանովի արվեստի ցուցադրությունը, քանի որ նա այնտեղ է անցկացրել իր կյանքի մեծ մասը: Այնտեղ է կայացել որպես ռեժիսոր»,-այսօր կայացած ասուլիսում ասաց Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:
Նրա խոսքով, կարևոր է դրսում ցուցահանդեսների կազմակերպումը, քանի որ շատ մարդիկ, ովքեր երբևէ շփվել են Փարաջանովի հետ, ունեն նրա նամակներից, կոլաժներից, իրենց են հանձնում: «Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս հավաքել դրանք, թեկուզ` ոչ բնօրինակները»,-մանրամասնեց տուն-թանգարանի տնօրենը:
Զավեն Սարգսյանը նշեց, որ բացմանը` հունվարի 30-ին, Ուկրաինայի գեղարվեստի ազգային թանգարան են այցելել Ուկրաինայի մշակութային կյանքի ազդեցիկ գործիչներ: Նշենք, որ ցուցադրությունը շարունակվելու է մինչև մարտի 16-ը:
«Ցուցահանդեսում ներկայացված են 55 աշխատանքներ` ֆիլմերի-էսքիզներ, ապակու վրա հավաքված կոլաժներ, տիկնիկներ, գծանկարներ, գլխարկներ և հինգ վերարտադրություններ»,-ասաց Զ. Սարգսյանը: Նա ավելացրեց, որ ցուցադրվել են նաև իր կողմից նկարած վեց աշխատանքներ` Արարատ, Աղթամար, Գանձասար և այլն: «Առաջին ցուցասրահում հենց այդ նկարներն են ցուցադրված, նաև արվեստագետի կենսագրական տվյալները»,-նշեց Զ. Սարգսյանը:
Զ. Սարգսյանի խոսքով, Փարաջանովի արվեստն ամենաշատն է դուրս հանվում, քանի որ պահանջարկ կա: «Փարաջանովին գնահատում են ամենախոշոր մասնագետները: Նրանք, ովքեր իրոք հասկանում են կինոյից, գնահատում են նրա արվեստը, հասկանում են նրա լեզուն»,-նշեց բանախոսը:

Placeholder