Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երևանի պետական համալսարանում այսօր տեղի ունեցավ «Ռուսական աշխարհ» կենտրոնի բացման արարողությունը: Կենտրոնը հագեցած է լինելու տեղեկատվական կրթական համակարգով, որն ավելի մատչելի է դարձնելու ուսումնամեթոդական եվ գիտահանրամատչելի նյութերի ուսումնասիրությունը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը կարևորեց, այն հանգամանքը, որ ռուսական կենտրոնից հնարավորություն կունենան օգտվել ոչ միայն պետական համալսարանի ուսանողները այլ բոլոր հետաքրքրվողները: «Ֆոնդն իր միջոցներով է բերել գրականությունը և սա ամողջը չէ, այն պարբերաբար համալրվելու է: Մենք պայմանավորվածություն ունենք նաև ֆիզիկայի, քիմիայի նորագույն հրատարակություններ ստանալու մասին»,-ընդգծեց ԵՊՀ ռեկտորը: Արամ Սիմոնյանի խոսքով, այս կենտրոնը կդառնա կարևոր ռեսուրս: ԵՊՀ ռեկտորը չափազանց կարևորում է նաև այն , որ կենտրոնը զբաղվելու է դասախոսների վերապատրաստմամբ: Այստեղ գործուղվելու են նաև մասնագետներ, որոնք էլ անցկացնելու են վերապատրաստման դասընթացները:
Կենտրոնը ստեղծվել է «Ռուսական աշխարհ» հիմնադրամի ջանքերով ,ԵՊՀ օժանդակությամբ և վարչապետ Սերժ Սարգսյանի հովանու ներքո:
Հիմնադրամի տնօրեն Վյաչեսլավ Նիկոնովը, նախ նշեց, որ այս կենտրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով բացվել է անցյալ տարի, ապա ավելացրեց, որ կենտրոնի բացումը Հայաստանում պատահական չէ: «Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ այստեղ մեծ հետաքրքրություն կա ռուսաց լեզվի և մշակույթի նկատմամբ: Բացի այդ Հայաստանի ներդրումը ռուսական մշակույթում դժվար է չգնահատել: Սա խոսում է այն մասին, որ մեր միջև կա շատ մեծ ու լուրջ միասնություն»,-ընդգծեց Վյաչեսլավ Նիկոնովը:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և «Ռուսական աշխարհ» հիմնադրամի տնօրեն Վյաչեսլավ Նիկոնովը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր:

Placeholder