Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ֆրանսիացի հնագետները Փարիզի 17-րդ դարի ամրոցի մառանից հայտնաբերել են Խորհրդային ժամանակաշրջանի քանդակներ: Այդ մասին ՌԻԱ «Նովաստի» գործակալությանը հայտնել են Inrap հնագիտական ինստիտուտից: 17-րդ դարի Վալ-դ’Ուազ ամրոցի ուսումնասիրությունների ժամանակ հնագետները ամրոցի նկուղում հայտնաբերել են իրար վրա կուտակված 2,5-3 մետրանոց արձաններ, ինչպես նաև արձանների մնացորդներ: Ի թիվս այլոց, հայտնաբերվել են նաև խորհրդային Հայաստանն ու Ադրբեջանը խորհրդանշող բարելեֆներ:
Ինչպես պարզվել է, այդ բոլոր քանդակները 1937թ. ԽՍՀՄ-ի կողմից ներկայացվել են Փարզում տեղի ունեցած ժամանակակից արվեստի և տեխնիկայի ցուցահանդեսում: Ավելի ուշ Խորհրդային միությունը դրանք հանձնել է ֆրանսիական CGT արհմիության հսկողությանը: Հետագայում քանդակները տեղադրվել են ամրոցի կից զբոսայգում: Ժամանակին այս ամրոցում են հանգստացել ֆրանսիացի մետալուրգների արհմիության անդամները:
Այն հարցին, երբ են արձանները հայտնվել ամրոցի նուղում, հնչել է պատասխան, թե դա տեղի է ունեցել երկրորդ համաշխարահային պատերազմի տարիներին: Քանդակները կոտրատվել են, իսկ դրանց մնացորդները թաղվել են ամրոցի նկուղում:

Placeholder