Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փետրվարի 6-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում բացվել է գրքի 15-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին` հանձինս Հայաստանի մշակույթի նախարարության Գրահրատարակչական գործի գործակալության, մասնակցում է նաև Հայաստանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:
Որպես ցուցահանդեսի պատվավոր հյուր հանդես է գալիս Իսրաելը: Մասնակից 20 երկրների թվում ԱՊՀ անդամ պետություններից մասնակցում են նաև Ռուսաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Տաջիկստանը և Ղազախստանը:
Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել Բելառուսի կառավարության անդամներ, այստեղ հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ:
Աղբյուրի հաղորդմամբ, Բելառուսի ինֆորմացիայի նախարար Վ. Ռուսակևիչը, գրողների միության նախագահ` Հանրապետության Խորհրդի մշտական հանձնաժողովի նախագահ Ն. Չերգինեցի ուղեկցությամբ այցելել են հայկական տաղավար և իրենց գոհունակությունն են արտահայտել Հայաստանի դեսպան Օ. Եսայանին ու մշակույթի նախարարության գրահրատարակչական գործի գործակալության ղեկավար Է. Միլիտոնյանին` ցուցահանդեսին երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի պատշած մասնակցությունը ապահովելու առիթով:
Ցուցահանդեսին ներկայացված է հայաստանյան տարբեր հրատարակչությունների շուրջ 150 անուն գրականություն: Այն Մինսկ է տեղափոխվել ՀՀ ԱԳՆ կապուղիներով և միջոցառման ավարտին տրամադրվելու է ՀՀ դեսպանությանը: Մանկական գրականությունը հետագայում փոխանցվելու է բելառուսահայ համայնքում գործող կիրակնօրյա դպրոցին:

Placeholder