ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈԼԿԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍՈՒՄ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՎՈՒՄ
Մշակույթ
13:56 08/02/2008

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈԼԿԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍՈՒՄ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՎՈՒՄ

Նախորդ տարվա նոյեմբերից երգիչ Համլետ Գևորգյանը www.sonicbids.com հանրահայտ սայթում տարբեր երկրների հազարավոր երգիչների միջից աշխարհում դարձել է ամենաշատ հետաքրքրություն առաջացրածը: Այսօրվա ասուլիսում այդ մասին ասաց «Արմենիան մյուզիք սենթր»-ի (հայկական երաժշտական կենտրոն) տնօրեն Սամվել Ամիրաղյանը: «Բազմահազար երգիչների կողքին տեղ է գտել հայկական ֆոլկը: Արդեն չորս ամիս է նա շարունակում է մնալ առաջատարի դիրքերում` մնալով առաջին եռյակում»,-նշեց Ս. Ամիրաղյանը:

Մինչև օրս ոչ Ռուսաստանից, ոչ կովկասյան երկրներից ոչ մի երգիչ այդ ճանապարհով դուրս չի եկել երգարվեստի միջազգային շուկա: «Նա կարողացավ հաղթահարել այդ պատնեշը` ճանապարհ հարթելով հայ բոլոր երգիչների համար»,-ասաց Ա. Ամիրաղյանը: Նրա խոսքով, սա միայն Համլետ Գևորգյանի հաղթանակը չէ, քանի որ նրա միջոցով համաշխարհային շոու բիզնեսում հայկական ազգանունն արդեն անծանոթ չէ:

Նրա խոսքով, այժմ www.sonicbids.com կայքում «Ֆոլկի արքա» խորագրի տակ երգչի նկարն է, որի կողքին էլ տեղադրված է հայկական դրոշը:

«Եկել է այն պահը, որ հայ երգիչներին գնահատում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև դրսում: «Sonicbids»-ը միջազգային ճանաչում է տալիս երգչին»,-ասաց ասուլիսին ներկա Համլետ Գևորգյանը:

Հիշեցնենք, որ «Արմենիան մյուզիք սենթրը» Երաժշտական կենտրոնների միջազգային ասոցացիայից երգարվեստի միջազգային «փակ ցուցահանդեսին» մասնակցելու նամակ է ստացել: Կենտրոնը ներկայացրել է Հովհաննես Բադալյանի սան Համլետ Գևորգյանին, քանի որ որոշել է աշխարհին ներկայանալ հայկական ֆոլկով:
Placeholder
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈԼԿԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍՈՒՄ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՎՈՒՄ