Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երևանում Գերմանիայի դեսպանությունը և Գյոթեի անվան ինստիտուտը մեծածավալ գրքային հանգանակությամբ աջակցում են հայկական դպրոցներին՝ այս դպրոցներում գերմաներենի դասավանդումը որակապես խթանելու համար։ Ինչպես տեղեկացանք Գերմանիայի դեսպանությունից, ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի ընտրված դպրոցները կստանան ոչ միայն դասագրքեր և հիմնային գրականություն իրենց գրադարանների համար, այլև գեղարվեստական այնպիսի գրքեր, որոնք հասակակից երեխաներն ընթերցում են Գերմանիայում։ Գերմաներենի ուսուցիչներն, այսպիսով, կարող են իրենց պարապմունքներն ավելի հետաքրքիր և աշխույժ դարձնել։
Բացի այդ, Հայաստանի գերմաներենի ուսուցիչներին Գյոթեի անվան ինստիտուտն ամեն տարի տրամադրում է Գերմանիայում անցկացվող վերապատրաստական ծրագրերի կրթաթոշակներ, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստական դասընթացներ կազմակերպում Երևանում և մարզերում։
Գյոթեի անվան ինստիտուտի աջակցությամբ Երևանում գործող ընթերցասրահն ունի գրքերի, ամսագրերի, տեսաձայնային միջոցների և ուսուցողական նյութերի լայն ընտրանի։ Գրքերի առաջին խմբաքանակը Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինը և Թբիլիսիում Գյոթեի անվան ինստիտուտի տնօրեն պարոն Վերներ Վյոլլը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի հետ միասին վաղը կհանձնեն Սևան քաղաքի թիվ 1 դպրոցին:

Placeholder