ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ԿՐԱԿԵԼՈՒ ԵՆ ՍԱՀՄԱՆԸ «ԽԱԽՏԱԾ» ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ
Տնտեսություն
17:29 11/02/2008

ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ԿՐԱԿԵԼՈՒ ԵՆ ՍԱՀՄԱՆԸ «ԽԱԽՏԱԾ» ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

Թռչնագրիպից խուսափելու համար հանրապետության բոլոր սահմանային գոտիներում խիստ հսկողություն է իրականացվում: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուծության պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը:

Վերջերս հարևան Թուքիայում ու Վրաստանում գրանցված թռչնագրիպի մի քանի դեպքերից հետո, ըստ Գ. Բաղյանի, հսկողությունը բավականին խստացվել է: «Երեք տարիների ընթացքում անցակետերը միշտ էլ հսկողության տակ են եղել, սակայն Թուրքիայում վերջերս գրանցված դեպքերը ստիպեցին այդ շրջանում հսկողությունն ավելի խստացնել ու կանխարգելող աշխատանքներ իրականացնել»,-նշեց տեսչության պետը: Նրա խոսքով, Թուրքիայի սահմանը հսկող սահմանապահ զինվորներին հանձնարարվել է կրակել սահմանն անցնող թռչուններին: Այնուամենայնիվ, մասնագետի հավաստմամբ, գարնան ամիսներին թռչունների չուի պատճառով, մեծանում է թռչնագրիպի` Հայաստան ներթափանցելու վտանգը:

Նշենք, որ մասնագետների հավաստմամբ, ամեն ինչ արվում է վարակից խուսափելու համար:
Placeholder
ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ԿՐԱԿԵԼՈՒ ԵՆ ՍԱՀՄԱՆԸ «ԽԱԽՏԱԾ» ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ