ԱՅՍ ՏԱՐԻՆ ՀԱԳԵՑԱԾ ԿԼԻՆԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՈՎ
Մշակույթ
17:16 12/02/2008

ԱՅՍ ՏԱՐԻՆ ՀԱԳԵՑԱԾ ԿԼԻՆԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՈՎ

Գերմանական մշակույթը Հայաստանում ներկայացնելու համար այս տարվա մարտին նախատեսվում է Երևան հրավիրել «Ջազ տրիո» խմբին, ինչպես նաև «Տիմինոլոգ» երաշտական խբին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թբիլիսիում Գյոթեի անվան ինստիտուտի տնօրեն Վերներ Վյոլլը:

Նա նշեց, որ ինստիտուտը նախատեսում է Հայաստան հրավիրել նաև ժամանակակից գերմանացի հայտնի գրողի, որպեսզի հայ հասարակությունն ավելի լավ ծանոթանա գերմանական ժամանակակից գրականությանը:

Այս տարի նախատեսվում է իրականացնել «Կովկաս-Եվրոպա» ծրագիրը, որի շրջանակներում հայ, ադրբեջանցի և վրաց արվեստագետները կարող են ներկայացնել իրենց արվեստի գործերը: «Այս ծրագիրը սկսվելու է նկարիչների գործերի ցուցադրությունից»,-հավելեց նա: Վերներ Վյոլլը նշեց, որ Գյոթեի անվան ինստիտուտը Հայաստանում աջակցում է նաև կազմակերպվող մշակութային փառատոններին:

Placeholder
ԱՅՍ ՏԱՐԻՆ ՀԱԳԵՑԱԾ ԿԼԻՆԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՈՎ