ԾԱՎԱԼԱՅԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՈՒՅՍ ԿԱ
Կրթություն, գիտություն
11:51 12/02/2008

ԾԱՎԱԼԱՅԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՈՒՅՍ ԿԱ

Կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինին և Գյոթեի ինստիտուտի Թբիլիսիի մասնաճյուղի ղեկավար Վերներ Վյոլին: Ինչպես տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքէջից, փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի կրթության և գիտության նախարարության կողմից իրականցվող լեզվական քաղաքականությունը, որը մի կողմից ուղղված է օտար լեզվի ընտրության հարցում աշակերտի ազատության ապահովմանը, մյուս կողմից` օտար լեզուների համամասնության պահպանմանը:

Դեսպանը ներկայացրել է հայ-գերմանական կրթամշակութային համագործակցության շրջանակներում առկա և նախատեսվող ծրագրերը: Վերներ Վյոլը անդրադարձել է հայաստանյան 20 կրթօջախներին տրամադրվող գերմաներեն գրականության, տարածաշրջանում գերմաներեն լեզվի և երկրագիտության ուսուցման խնդիրներին:

Հանդիպման ավարտին Ա. Ավետիսյանը, բարձր գնահատելով դպրոցների միջև համագործակցության ու գերմաներեն դասավանդող ուսուցիչների վերապատրաստման առկա ծրագրերը, հույս է հայտնել, որ հայ-գերմանական կրթամշակութային համագործակցությունը կունենա և’ ծավալային, և’ բովանդակային զարգացում:
Placeholder
ԾԱՎԱԼԱՅԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՈՒՅՍ ԿԱ