ՋՈՆԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՈՐԴՈՒ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐ ՁԵՌՔ ՉԵՆ ԲԵՐՎԵԼ
Իրավունք
10:57 13/02/2008

ՋՈՆԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՈՐԴՈՒ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐ ՁԵՌՔ ՉԵՆ ԲԵՐՎԵԼ

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2008 թվականի փետրվարի 6-ին Արտաշատ քաղաքում ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` ընտրողների հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արտաշատի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում խուլիգանությանը ՀՀ ԱԺ պատգամավոր Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանի որդու մասնակցության վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել:

Մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նաև ասված է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի 07.02.08թ. եւ 08.02.08թ. համարներում տպագրված լուսանկարներում պատկերված անձինք Արտաշատ քաղաքի բնակիչ Արմեն Միրզոյանը, Արեւշատ գյուղի բնակիչ Գեղամ Հակոբյանը եւ Նորաշեն գյուղի բնակիչ Նորայր Գրիգորյանն են: Վերջիններս հարցաքննվել են քրեական գործով եւ ցուցմունք են տվել, որ ներկա են գտնվել հիշյալ հանդիպմանը:

Նրանց մասնակցությունը կատարված հանցագործությանը ճշտվում է:


Placeholder
ՋՈՆԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՈՐԴՈՒ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐ ՁԵՌՔ ՉԵՆ ԲԵՐՎԵԼ