«ՍԻՆՈՓՍԻՍ» -Ն ՈՒ ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԴԵՌ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
Կրթություն, գիտություն
17:53 14/02/2008

«ՍԻՆՈՓՍԻՍ» -Ն ՈՒ ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԴԵՌ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

«Սինոփսիս» ընկերությունն այսօր հայտարարել է, որ հաջողությամբ շարունակվում է Ռուս-Հայկական Սլավոնական պետական համալսարանի (ՌՍՀ) հետ 2007թ. սեպտեմբերին սկսված համագործակցությունը:

Ինչպես տեղեկացրեց ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գայանե Մարկոսյանը, համագործակցության պայմանագրով ՌՍՀ-ում հիմնադրվել է «Միկրոէլէկտրոնային սխեմաներ և համակարգեր» համահամալսարանական ամբիոնը, որը համագործակցում է ՌՍՀ-ի «Ֆիզիկա-տեխնիկական» և «Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի» ֆակուլտետների հետ: Այս համատեղ կրթական ծրագրով սովորելու հնարավորություն ունեն նշված ֆակուլտետների, ինչպես նաև հարակից մասնագիտությունների ուսանողները: Ծրագիրն օժանդակում է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը՛ ինտեգրալ սխեմաների նախագծման ոլորտում ուսանողների կրթման միջոցով:

Նշենք, որ Սինոփսիսը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2004 թ.-ին, Հայաստանի Կառավարության կողմից տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) երկրի զարգացման գերակա ուղղություն հռչակելուց անմիջապես հետո:

Placeholder
«ՍԻՆՈՓՍԻՍ» -Ն ՈՒ ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԴԵՌ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ