Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
18:40 15/02/2008
ԱՅՍ ՏԱՐԻ ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ 41 ՀԱԶԱՐ ԿՏՈՐ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Այս տարի կրթության և գիտության նախարարությունը Սփյուռքի հայկական դպրոցներին տրամադրելու է 93 անուն 41 հազար կտոր դպրոցական գրականություն: Այս մասին Panoarama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳՆ սփյուռքի հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Զալինյանը:
Նա նշեց, որ այս տարի հայերենը որպես երկրորդ լեզու ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել ուսումնական փաթեթ, որում ներառելու են այբբենարան, էլեկտրոնային հոլովակներ, ուսուցողական տետրեր, ուսուցչի ձեռնարկ, բանավոր լեզուն զարգացնելու համար օժանդակ նյութեր, ինչպես նաև նախադպրոցական շրջանի ուսումնաօժանդակ նյութեր: Փաթեթի ստեղծման աշխատանքներն արդեն սկսվել են:
Գլխավոր մասնագետը տեղեկացրեց, որ սփյուռքի դպրոցներին հայ գրականության տրամադրելու և հիշյալ փաթեթի ստեղծման համար այս տարվա պետբյուջեից տրամադրվել է 70 մլն դրամ: Նախորդ տարի հայկական համայնքների դպրոցներին տրամադրվել է 102 անուն` 60 հազար կտոր դպրոցական գրականություն:
ԿԳՆ մասնագետի խոսքով, առավել մեծ ծավալով գրականություն` շուրջ 20 հազար կտոր, ուղարկվել է Ռուսաստանի հայկական համայնքների դպրոցներին, իսկ 10 հազար կտոր գրականություն ուղարկվել է Ուկրաինա: Հայ գրականության դասգրքեր են ուղարկվել նաև Վրաստանի, Աբխազիայի, Իսպանիայի, Շվեդիայի, ԱՄՆ-ի, Նիդեռլանդների, Մոլդովայի, Լիտվիայի և Սփյուռքի մի շարք հայկական համայնքների դպրոցներին:

Placeholder