ԱՅՍՕՐ ԵՎ ՎԱՂԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԱՇԽԱՏԻ
Կրթություն, գիտություն
13:08 18/02/2008

ԱՅՍՕՐ ԵՎ ՎԱՂԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԱՇԽԱՏԻ

Փետրվարի 18-ին և 19-ին ուսումնական հաստատություններում հայտարարվել է ոչ աշխատանքային օր։ Ինչպես տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքէջից, նման որոշում է կայացրել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը` հիմք ընդունելով «Ընտրական օրենսգրքի» 88-րդ հոդվածի 3-րդ կետը, և կառավարության 31.01.2008 թվականի N 39-Ն որոշումը, ինչպես նաև հանրապետության նախագահական ընտրությունները կազմակերպված անցկացնելու անհրաժեշտությունը:

Նշենք, որ նույն հրամանի համաձայն, ուսումնական հաստատությունների ղեկավարներին՝ ռեկտորներին և տնօրեններին հանձնարարվել է հաստատությունների շենքերում տեղակայաված ընտրական տեղամասերի հանձնաժողովների բնականոն աշխատանքն ապահովելու համար ստեղծել համապատասխան պայմաններ։ Իսկ վերոնշյալ օրերի պարապմունքները պետք է լրացվեն կիսամյակի ընթացքում՝ ըստ ուսումնական պլանի:
Placeholder
ԱՅՍՕՐ ԵՎ ՎԱՂԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԱՇԽԱՏԻ