ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿՏԵՎԵՆ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 30-Ը
Կրթություն, գիտություն
14:32 18/02/2008

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿՏԵՎԵՆ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 30-Ը

«Միասնական քննություն հանձնողները հայտագրման համար միայն նշում են, թե որ առարկաններից են ցանկանում քննություն հանձնել»,- այսօրվա ասուլիսում հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Մանուկ Մկրտչյանը: Նա նշեց, որ հայտագրումը սկսվել է փետրվարի 1-ից և շարունակվելու է մինչև մարտի 16-ը:

«Սակայն այն աշակերտները, ովքեր ուշ կորոշեն, թե որ առարկաներից են ցանականում միասնական քննություն հանձնել կամ որոշում են կայացրել փոփոխել իրենց արդեն նշված առարկանների անունները, կարող են այդ փոփոխություններն իրականացնել մինչև ապրիլի 30-ը»,-ասաց Մ. Մկրտչյանը: Նրա խոսքով, բոլոր դիմում- հայտերը ԳԹԿ-ն ստանում է էլեկտրոնային տարբերակով: Նա հայտնեց, որ միասնական քննությունները կսկսվեն հունիսի 2-ից և կտևեն մինչև հուլիսի 10-ը: ԳԹԿ տնօրենի խոսքով, այս տարի 9-րդ դասարանցիները միայն մաթեմատիկա առարկան կհանձնեն թեստային տարբերակով:

Նրա տեղեկացմամբ, հաջորդ տարի արդեն Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները կկարողանան մասնակցել Հայաստանում անցկացվող միասնական քննություններին: Մ. Մկրտչյանի խոսքով, այս տարի միասնական քննությունների թեստերը կտպագրվեն արտասահմանում, իսկ ավարտական քննությունների թեստերը` Հայաստանում:
Placeholder
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿՏԵՎԵՆ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 30-Ը