ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԵՑ ՆՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ
Առողջություն
17:22 22/02/2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԵՑ ՆՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքային խումբը Ստեփանակերտի պոլիկլինիկա է առաքել 464.779 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ և պարագաներ: Տարեվերջի դրությամբ, պոլիկլինիկայում ընդհանուր թերապևտիկ բուժում է ստացել 83,815 մարդ, 24,228 -ը անցել են գործիքային հետազոտություն, իսկ 26,492- ը` լաբորատոր:
Հիմնադրամը նաև ձեռնարկել է Հադրութի հիվանդանոցի հիմնանորոգումը, որը կավարտվի 2008թ. կեսերին:

Նշենք, որ ԱՄՆ արևելյան ափի հանձնախմբի ֆինանսավորմամբ հիմնադրամը ձեռնարկել է Ստեփանակերտի պոլիկլինիկայի շինարարությունը: 2006թ. մարտին արդեն պատրաստ էր պոլիկլինիկայի ժամանակակից շենքը` համալրված ախտորոշման կենտրոնով և անհրաժեշտ սարքավորումներով: Պատշաճ բժշկական ծառայություններ ապահովելու նպատակով հիմնադրամը կազմակերպել է նաև վերապատրաստման դասընթացներ պոլիկլինիկայի բժշկական և վարչական աշխատակազմի համար:

Placeholder
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԵՑ ՆՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ