ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ՄՈՍԿՈՎՅԱՆ-ԲԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ
Կրթություն, գիտություն
19:18 22/02/2008

ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ՄՈՍԿՈՎՅԱՆ-ԲԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Գիտության ու կրթության ոլորտում համագործակցման խորացման նպատակով փետրվարի 26-ից մարտի 5-ը Զելենոգրադում կանցկացվի Մոսկովյան-Բավարական ուսանողական JASS դպրոցը, որի կազմակերպիչները Մյունխենի տեխնիկական համալսարանն ու ՄԻԷՏ-ն են: Բացի Մոսկվայի ու Բավարիայի համալսարանների ներկայացուցիչների, երրորդ դպրոցի աշխատանքներում կմասնակցեն Հայաստանի ու Բելոռուսի համալսարանների պրոֆեսորները, ասպիրանտներն ու ուսանողները:

Կազմակերպիչների խոսքով, դպրոցի աշխատանքները ընթանալու են երեք ուղղությամբ. կենսաբժշկական ինժիներիա` ներառյալ համակարգչային մոդելավորում, նանոտեխնոլոգիան ու նանոմատերիան էլեկտրոնիկայում և հեռահաղորդակցական տեխնոլոգիաներ և ինտեգրալ սխեմաների նախագծում հեռաhաղորդակցության համար:

Ռուսաստանի, Գերմանիայի ու Հայաստանի պրոֆեսորների ղեկավարությամբ, դպրոցի աշխատանքներին զեկույցներով կմասնակցի Բավարիայի, МИЭТ-ի, Մոսկվայի պետական համալսարանի, Բաումանի անվան մոսկովյան ուսումնարանի, Բելոռուսի ռադիոէլեկտրոնիկայի ու ռադիոֆիզիկայի պետական համալսարանի և Հայասանի ԵՊՃՀ-ի բարձր կուրսերի մոտավորապես 40 ուսանողներ ու ասպիրանտներ:

Նշենք, որ բացման արարողությանը ներկա կլինեն Ռուսկրթության միջազգային կրթության և համագործակցության վարչության ղեկավարները և Զելենոգրադի շրջանի ղեկավարները և հովանավորող ընկերությունների ներկայացուցիչները:

Placeholder
ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ՄՈՍԿՈՎՅԱՆ-ԲԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ