Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս տարի Հայաստանը կմասնակցի CeBIT միջազգային ցուցահանդեսին, որտեղ կներկայացնի իր ձեռքբերումները տեղեկատվական հաղորդակցական տեխնելեգիաների և բարձր տեխնոլոգիաների բնագավառում: Ինչպես հայտնեցին ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մամլո ծառայությունից, ցուցահանդեսը կանցկացվի արտի 4-9-ը Գերմանիայի Հանովեր քաղաքում:
CeBIT-ին Հայաստանը ներկայացնելու են երեք ՏՀՏ ընկերություններ` Սորսիո, Թի իքս սիստեմս, Այ սիթի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և ներկայացուցիչներ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունից: Հայաստանի մասնակցությանը CeBIT-ին աջակցում են կառավարությունը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, ԱՄՆ ՄԶՁ §Կրթության զարգացման ծրագիրը¦:
Նշենք, որ CeBIT-ը միջազգային խոշորագույն ՏՀՏ/ԲՏ ցուցահանդեսն է, որը կազմակերպվում է յուրաքանչյուր գարուն` սկսած 1986թ-ից: Այստեղ ներկայացվում են կենցաղային և ախատանքի ավտոմատացման համակարգեր: Ցուցահանդեսի համար հատկացված է հսկայական տարածք` 1 000 000 ք/սմ, որն ապահովված է անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: CeBIT-ով հետաքրքրվում են ողջ աշխարհի գործարարները: Միայն 2007թ-ին ցուցահանդես են այցելել 380 հազար մարդ:

Placeholder