Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
2007թ. հոկտեմբերից սկսած մինչև այսօր «Երևան» ստուդիան թվայնացրել է 21 ֆիլմ: Այդ մասին Panorama.am-ի թղթկացի հետ զրույցում ասաց «Երևան» ստուդիայի գլխավոր ինժեներ Գագիկ Հակոբյանը: Նրա խոսքով, նախատեսվում է տարեկան թվայնացնել 30 ֆիլմ: «Թվայնացման հետ կապված չունենք խնդիրներ ոչ տեխնիկայի, ոչ էլ գումարի առումով: Բայց եթե ունենայինք ավելի լավ տեխնիկա, մեր գործն ավելի արագ առաջ կգնար»,-նշեց Գ. Հակոբյանը: Նա ավելացրեց, որ թվայնացման համար անհրաժեշտ ողջ գումարը տրամադրում է Հանրային հեռուստաընկերությունը:
Ֆիլմերի թվայնացման և վերականգնման տեխնոլոգիան պայմանականորեն անվանում են «Թորոս Ռոսլին»: Ինչպես ասել էր «Երևան» ստուդիայի տնօրեն Լևոն Գալստյանը, իրենք հույս ունեն այդ տեխնոլոգիայով հասնել ոչ միայն ֆիզիկական վիճակի բարելավմանը, այլ նաև մաքուր գույների վերարտադրմանը:
Նշենք, որ «Երևան» ստուդիայում նկարահանվել է 700 ֆիլմ, որոնցից արդեն թվայնացվել են «Հարսնացուն հյուսիսից», «Համեստ մարդը», «Մինաս Ավետիսյան», Գոհար Գասպարյանին, Հասմիկին նվիրված ֆիլմերը: «Հիմա աշխատանքներ ենք տանում «Վերջին նետում» ֆիլմի թվայնացման ուղղությամբ»,-նշեց Գ. Հակոբյանը:

Placeholder