ՀՈԳԵԲԱՆ.«ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԼԱՎ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ՄԱՆԻՊՈՒԼԻԱՏԻՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ»
Առողջություն
13:40 26/02/2008

ՀՈԳԵԲԱՆ.«ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԼԱՎ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ՄԱՆԻՊՈՒԼԻԱՏԻՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ»

«Ցանկացած ընտրապայքարում կա մանիպուլիացիայի էլեմենտներներ: Ցանկացած մարդ, որ ուզում է դիմացինին համոզել, օգտագործում է որոշակի մանիպուլիատիվ մեխանիզմեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Նրա խոսքով, այսօր հայտնի մի մանիպուլիացիա կա` պիտակներ փակցնելը: «Եթե ուզում ես մարդկանց համոզել քո ճշմարիտ լինելու մեջ, պետք է անպայման պիտակներ տաս: Այստեղ կարելի է գնալ ծայրահեղությունների ճանապարհով` օգտագործել «դավաճաններ», «ավազակներ» բառերը: Այդ պիտակները շատ լավ օգտագործում է Լևոն Տեր-Պետրոսյանը»,-մանրամասնեց Կ. Նալչաջյանը:

Նրա խոսքով, հաջորդը` փայլուն ընդհանրացումների մանիպուլիացիան է: «Երեկ առաջին նախագահի կազմակերպած հանրահավաքում մի հռետոր ասում էր, որ «նրանց» կպատժի Հայաստանի ազատ դատարանը, կամ օգտագործում են «փայլուն ապագա» բառակապակցությունները: Դրանով մարդուն ուղղում են դեպի ինչ-որ մի լավ բանի, որի արդյունքում մարդիկ իրենց լավ են զգում, ավելի են ոգևորվում»,-նշեց հոգեբանը:

Տրանսֆերների կամ փոխանցումների մանիպուլիացիան ազդում է ենթագիտակցականի վրա: «Կապ են ստեղծում քո և իրենից շատ մեծ արժեք ներկայացնող, մեծ հեղինակություն վայելող անձնավորության միջև: Լևոն Տեր-Պետրոսյանենք շատ հաճախ են նշում Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի անունները»,- բացատրեց Կ. Նալչաջյանը:

Նա առանձնացրեց նաև վկայակոչման մանիպուլիացիան, հասարակ մարդու մանիպուլիացիան: Հոգեբանի խոսքով, այս տաս տարիների ընթացքում առաջին նախագահը շատ լավ ուսումնասիրել է մանիպուլիատիվ մեխանիզմները:
Placeholder
ՀՈԳԵԲԱՆ.«ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԼԱՎ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ՄԱՆԻՊՈՒԼԻԱՏԻՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ»