ՀԱՆՈՒՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ
Կրթություն, գիտություն
12:03 27/02/2008

ՀԱՆՈՒՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ

Գերմաներենը որպես օտար լեզու ուսումնասիրող աշակերտներին խրախուսելու նպատակով կրթության և գիտության նախարարությունը և Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը հայտարարում են մրցույթ «PAD 2008թ.» կրթաթոշակի համար:

Ինչպես տեղեկացանք ԿԳՆ-ից, մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի քաղաքացիություն ունեցող այն աշակերտները, ովքեր սովորում են 9-րդ դասարանում, երբևէ չեն եղել Գերմանիայում, առնվազն երկու տարի բարձր գնահատականներով սովորել են գերմաներեն, ունեն դպրոցի տնօրենի գրավոր երաշխավորագիրը: Նշենք, որ մասնակցության հայտերը Երևանում Գերմանիայի դեսպանատանը ընդունվում են մինչև մարտի 3-ը ներառյալ: Մրցույթը տեղի կունենա մարտի 10-ին թիվ 6 դպրոցում:

Placeholder
ՀԱՆՈՒՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ