Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Վարչապետի առաջարկությունը նորմալ եմ գնահատում, ողջունելի է և դա իրավիճակից ելքեր որոնելու հնարավորություն է»,-այսօր Panorama.am-ին ասաց իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանը:
Իրավագետը իշխանության և Ազատության հրապարակում գտնվող ընդդիմության համագործակցությունը տեսականորեն հնարավոր համարում է և ցանկանում, որ գործնականում ևս հնարավոր լինի, սակայն նրա կարծիքով, հիմնական բանախոսը պետք է լինեն այն մարդիկ, ովքեր այսօր Ազատության հրապարակում են:
Հրայր Թովմասյանն ասում է, որ վերջինները, դժվար թե, համաձայնեն համագործակցելու առաջարկին, ըստ նրա, պառճառն այրված կամուրջներն, «դրանք այնքան են այրվել, որ նոր կամուրջներ են հարկավոր, իսկ այդ կամուրջները ենթադրում են ուղղակի հեռախոսազանգ Ազատության հրապարակ` ինչ որ տեղ հանդիպել ու բանակցել կամ դա պետք է նախաձեռնի մի մարդ, որը հեղինակություն ունի, վստահելի է երկու կողմերի համար էլ, և որի խոսքը կարող է հիմք հանդիսանալ փոխադարձ վստահության և հետագա գործողությունների համար»: Իրավագետը ցավով նշեց, որ Հայաստանում այսօր չկա նման մարդը, իսկ գտնվելու դեպքում կարծում է, որ երկխոսությունը կստացվի և արդյունավետ կլինի, ավելին` երկու կողմերը հնարավորություն կունենան այս վիճակից դուրս գալ առանց պարտվողի հոգեբանության:
«Եթե երկու կողմն էլ պարտվողի հոգեբանությամբ դուրս գան իրավիճակից, դա ելք չէ: Պայքարն անընդհատ շարունակվելու է, իսկ հանգուցալուծում չի լինելու»,-հավատացնում է Հ. Թովմասյանը:
Իսկ ինչպիսին է պատկերացնում իշխանության ու Ազատության հրապարակի ընդդիմության համագործակցությունը հարցին, իրավագետը պատասխանեց. «Տարբերակները շատ են ու համագործակցության շրջանակները լայն, չեմ ուզում շրջանառության մեջ դնել մի տարբերակ: Բայց, որ բանակցությունը իրավիճակից դուրս գալու լավագույն ելքն է միանշանակ է, այլ տարբերակ չեմ տեսնում»,-նշեց իրավագետը:
Իրավական գիտությունների թեկնածուի խոսքով, սեղանի շուրջ նստելուց հետո կոալիցիա կլինի, թե կբանակցեն այլ հարցերի շուրջ, դա այլ խնդիր է, իսկ կոնկրետ Սերժ Սարգսյանի առաջարկը, ինքն ավելի լայն է համարում: Միևնույն ժամանակ ասում է, որ հիմա աստիճանաբար կամուրջներն ավելի են այրվում:
Առանց կանխատեսումներ անելու, մեր զրուցակիցը ցանկանում է լավատես լինել և հույս ունի, որ երկու կողմերն էլ խոհեմություն կցուցաբերեն, վեր կկանգնեն թիմային ու անձնային պայքարից և կմտածեն երկրի մասին:
Հիշեցնենք, որ վարչապետ Սերժ Սարգսյանը և իր համախոհների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ և երեկ ԱԺ-ում հայտարարեց, որ բոլոր քաղաքական ուժերին հրավիրում է համագործակցելու, ընդհուպ մինչև կոալիցիոն կառավարություն ձևավորելու: Օգտագործել բոլոր կառուցողական, հիմնակազմիչ ուժերին` ի նպաստ Հայաստանի զարգացման:

Placeholder