ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ CEBIT -ԻՆ
Տնտեսություն
13:54 28/02/2008

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ CEBIT -ԻՆ

Այս տարվա մարտի 4-9-ը Գերմանիայի Հանովեր քաղաքում կայանալիք CeBIT ցուցահանդեսում Հայաստանը կներկայացնի տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների բնագավառում ունեցած իր ձեռքբերումները: Այս մասին տեղեկացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մամլո ծառայություն:
Աղբյուրի հաղորդմամբ, Հայաստանը CeBIT-ին ներկայացնելու են չորս ընկերություններ` Սորսիո, Թի էքս սիստեմս, ԱյՍիթի, Մակ Ադամիան, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /ԻՏՁՄ/ և ներկայացուցիչներ Հայաստանի Առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունից:

Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը աջակցում են Հայաստանի կառավարությունը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, ԱՄՆ ՄԶԳ «Կրթության զարգացման ծրագիրը»:
CeBIT-ը միջազգային խոշորագույն ՏՀՏ/ԲՏ ցուցահանդես է, որը կազմակերպվում է յուրաքանչյուր գարուն` սկսած 1986թ-ից: Այստեղ ներկայացվում են կենցաղային և ախատանքի ավտոմատացման համակարգեր: Ցուցահանդեսի համար հատկացված է հսկայական տարածք` 1 000 000 ք/սմ, որն ապահովված է անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:
Միայն 2007թ-ին ցուցահանդես են այցելել 380 հազար մարդ: Նշենք, որ Հայաստանն այս ցուցահանդեսին մասնակցում է 2000թ-ից:

2008-ի մյուս խոշորագույն միջոցառումը, որին ապահովվելու է Հայաստանի մասնակցությունը, Տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված համաշխարհային 16-րդ Համագումարն է / WCIT/: Սա փակ միջոցառում է, որին մասնակցությունը մեծապես կխթանի Հայաստանի ճանաչմանը միջազգային ՏՀՏ ոլորտում:
WCIT-ն անցկացվելու է Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում` մայիսի 18-22-ը:
Placeholder
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ CEBIT -ԻՆ