Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր Գերմանիայի Հանովեր քաղաքում մեկնարկեց ՏՏ ոլորտին նվիրված CeBIT միջազգային ցուցահանդեսը: Այն կշարունակվի մինչև մարտի 9-ը: Ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայաստանը, որը կներկայացնի տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների բնագավառում ունեցած իր ձեռքբերումները:
Արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզին, Microsoft-ի գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը և Եվրոհանձնաժողովի նախագահ Մանուել Բարոզոն:
Նշենք, որ CeBIT-ին Հայաստանը ներկայացնում են չորս ընկերություններ` Սորսիո, Թի էքս սիստեմս, ԱյՍիթի, Մակ Ադամիան, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /ԻՏՁՄ/ և ներկայացուցիչներ Հայաստանի Առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունից: Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը աջակցում են Հայաստանի կառավարությունը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, ԱՄՆ ՄԶԳ «Կրթության զարգացման ծրագիրը»:
CeBIT-ը միջազգային խոշորագույն ՏՀՏ/ԲՏ ցուցահանդես է, որը կազմակերպվում է յուրաքանչյուր գարուն` սկսած 1986թ-ից: Այստեղ ներկայացվում են կենցաղային և ախատանքի ավտոմատացման համակարգեր: Ցուցահանդեսի համար հատկացված է հսկայական տարածք` 1 000 000 ք/սմ, որն ապահովված է անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Միայն 2007թ-ին ցուցահանդես են այցելել 380 հազար մարդ: Նշենք, որ Հայաստանն այս ցուցահանդեսին մասնակցում է 2000թ-ից:
2008-ի մյուս խոշորագույն միջոցառումը, որին ապահովվելու է Հայաստանի մասնակցությունը, Տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված համաշխարհային 16-րդ Համագումարն է / WCIT/: Սա փակ միջոցառում է, որին մասնակցությունը մեծապես կխթանի Հայաստանի ճանաչմանը միջազգային ՏՀՏ ոլորտում: WCIT-ն անցկացվելու է Մալազիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում` մայիսի 18-22-ը:

Placeholder