ԼՈՆԴՈՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԼՂ ՀԱՐՑԸ
Կրթություն, գիտություն
16:29 05/03/2008

ԼՈՆԴՈՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԼՂ ՀԱՐՑԸ

Լոնդոնի համալսարանի տնտեսագիտության դպրոցում (London School of Economics-LSE) երեկ տեղի է ունեցել «Grimshaw» միջազգային հարաբերությունների ակումբի կազմակերպած «Ազգային ինքնությունը և ինտեգրացիան» (National Identity and Integration) խորագրով հանդիպում: Ինչպես տեղեկացանք ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, հանդիպմանը Կանադայի, Սերբիայի և Աֆղանստանի ներկայացուցիչների հետ միասին մասնակցել և ելույթ է ունեցել Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը:

Դեսպանն անդրադարձել է հայերի ազգային ինքնության ձևավորման և զարգացման գործոններին, ներկայացրել միջազգային, հատկապես եվրոպական կառույցներին Հայաստանի ինտեգրմանգործընթացը, նաև անդրադարձել է ԼՂ հիմնահարցի կարգավորման և Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրներին: Հանդիպման ավարտին դեսպան Գաբրիելյանը պատասխանել է ուսանողների հարցերին:
Placeholder
ԼՈՆԴՈՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԼՂ ՀԱՐՑԸ