Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ:
Ինչպես տեղեկացանք ԿԳՆ կադրերի բաժնից, ակադեմիայի ռեկտր Արամ Իսաբեկյանի 5 տարվա պայամանագրային պաշտոնավարման ժամկետը լրացել է: Ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն` գիտամանկավարժական աշխատանքի փորձ, գիտությունների դոկտորի գիտական աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում, ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, ռեկտորի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, կրթության և գիտության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
Հավակնորդը պարտավոր է ներկայացնել համալսարանի զարգացման և բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ): Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) պետք է ներկայացնել մարտի 6-ից մինչև ապրիլի 7-ը կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն:

Placeholder