ՄԱՐՏԻ 10-ԻՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԿՍԿՍՎԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ
Կրթություն, գիտություն
12:50 08/03/2008

ՄԱՐՏԻ 10-ԻՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԿՍԿՍՎԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

Կրթության և գիտության նախարարի հրամանի համաձայն, առաջին և երկրորդ դասարանցիների գարնանայինը արձակուրդները սկսելու է մարտի 10-ից և կշարունակվեն մինչև 23-ը ներառյալ: Ինչպես տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքէջից, 3-11-րդ դասարանների բոլոր աշակերտների համար գարնանային արձակուրդները սահմանված են մարտի 17-23-ը ներառյալ:

Նշենք, որ առաջին և երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տևել են հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 11-ը ներառյալ, ձմեռայինը` դեկտեմբերի 24-ից հունվարի 20-ը ներառյալ: Իսկ 3-11-րդ դասարանների բոլոր աշակերտների համար աշնանային արձակուրդները` հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ, ձմեռային` դեկտեմբերի 24-ից հունվարի 6-ը ներառյալ:

Placeholder
ՄԱՐՏԻ 10-ԻՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԿՍԿՍՎԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ