Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս տարի Երևանում կանցկացվի «Կինոլրագրություն առանց սահմանների» ծրագիրը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կինոլրագրություն առանց սահմանների» ծրագրի ղեկավար, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը: Նրա խոսքով, ծրագիրը նպատակ ունի ոչ միայն կարևորելու կինոլրագրության դերը, այլև խորացնելու կինոյի ասպարեզը լուսաբանող լրագրողների ստեղծագործական կարողությունները, համագործակցելու հարևան երկրների գործընկերների հետ, ծանոթանալու նրանց ձեռք բերած մասնագիտական փորձին:
Ծրագրի ղեկավարը հայտնեց, որ «Կինոլրագրություն առանց սահմանների» ծրագիրը կանցկացվի 3 փուլով` առաջին փուլում հայ և ռուս կինոքննադատների/կինոլրագրողնորի մասնակցությամբ ապրիլ-մայիսին տեղի կունենա եռօրյա սեմինար`«Արդի կինոլրագրության խնդիրներն ու յուրահատկությունները» թեմայով: Երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 30 -ից հուլիսի 10-ը, որի ընթացքում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և «Ազգ» օրաթերթի համագործակցությամբ կանցկացվեն դասընթացներ Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Մոլդովայի և Ուկրաինայի կինոլրագրողների համար: Ս. Հարությունյանը տեղեկացրեց, որ դասընթացները վարելու են Հոլանդիայից հրավիրված հայտնի կինոլրագրողներ` Փիթեր վան Բյուերենն և Անդրե Վարդենբուրգը:
Նրա խոսոով, ծրագրի ավարտին մասնակիցներին հնարավորություն կտրվի լուսաբանելու «Ոսկե ծիրան» 5-րդ կինոփառատոնի աշխատանքները: «Հեղինակված նյութերը հրապարակվելու են փառատոնային օրաթերթում, որը լույս է ընծայվելու հուլիսի 13-20-ը, որպես «Ազգ» պարբերականի հավելված»,- ավելացրեց ծրագրի ղեկավարը:
Նա նշեց, որ մասնակիցներից պահանջվում է անգլերենի իմացություն, քանի որ դասընթացները լինելու են անգլերենով:
Երրորդ փուլի ընթացքում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և «Գոլոս Արմենիի» թերթի համագործակցությամբ կկազմակերպվի հատուկ մրցույթ «Ոսկե ծիրան» 2008-ը լուսաբանող բոլոր լրատվամիջոցների համար: Այն կանցկացվի հուլիսի 20-ից մինչև սեպտեմբերի 30-ը: Մրցույթի արդյունքում կպարգևատրվեն փառատոնը լավագույնս լուսաբանող 3 լրագրողական աշխատանքներ: Մրցույթի արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն «Գոլոս Արմենիի» թերթում` փառատոնի ավարտից հետո:
Նշենք, որ «Կինոլրագրություն առանց սահմանների» ծրագիրն իրականացնում են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ու «Կինոքննադատների և կինոլրագրողների հայկական ասոցիացիան» ` Բաց հասարակության ինստիտուտի օժանդակությամբ, ինչպես նաև «Ազգ», «Գոլոս Արմենիի» թերթերի խմբագրությունների համագործակցությամբ:

Placeholder