Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման 2008թ. ծրագիրը: Այդ մասին գործադիրի նիստին հաջորդած ճեպազրույցում ասաց առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը: «Այս տարվա բյուջեով առաջին անգամ հաստատվեց հարյուր միլիոն դրամի գումար` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգում ներառված ծրագրերի իրականացման համար»,-ասաց Ն. Երիցյանը:
Նախարարի ներկայացմամբ, ծրագրում ներառված են յոթ միջոցառումներ, որոնցից ամեն մեկի ֆինանսավորումն առանձնացված է և տրված է դրանց վերջնական արդյունքները:
Նա նշեց, որ ծրագրում ընդգրկված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետազոտություն, որի հիմնական նպատակն է լինելու ոլորտի առավելությունները, զարգացման հեռանկարները բացահայտելը և թվայնացված տեղեկատվություն ստեղծելը, ինչը հետագայում կօգտագործեն ներդրողներին քաջալերելու ու ներդրումային ծրագրերը զարգացնելու ու բացահայտելու ուղղությամբ:
«Հայաստանում կազմակերպվելու են ցուցահանդեսներ, կոնֆերանսներ: Նախատեսվում է պետության կողմից ակտիվ մասնակցություն միջազգային կոնֆերանսների ու ցուցահադեսների»,-ասաց Ն. Երիցյանը:
Նա ներկայացրեց նաև ծրագրում առկա մյուս միջոցառումները: «Առաջին անգամ Հայաստանում մասնավոր հատված հետ միասին անցկացվելու է ծրագրավորման մրցույթ, որտեղ ընտրվելու է լավագույն ծրագրավորողը կամ ծրագրային փաթեթը, որը զարգացվել է Հայաստանում և մտել նաև արտահանման շուկա: Այդ միջացառման նպատակն է խթանել նոր գաղափարների զարգացմանն ու ներդրմանը:
Երրորդ տարին անընդմեջ իրականացվելու է տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս, որի ներքո տեղի է ունենալու տարբեր միջոցառումներ»,-մանրամասնեց նախարարը:
Ն. Երիցյանն ավելացրեց, որ մասնավոր հատվածի հետ իրականացելու են վերազգային մի քանի ընկերությունների հետ համատեղ ծրագրեր, որոնք պայմանավորված են այդ ընկերությունների հետ ստորագրած համաձայնագրերով: «Հայեցակարգի ներքո ձեռնամուխ կլինենք զարգացելու մի քանի ծրագրեր, անհրաժեշտություն կառաջանա տեսնելու ու հասկանալու միջազգային փորձը, լինել մի քանի երկրներում, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման իմաստով միջազգային, գլոբալ արժեք են ներկայացնում»,-նշեց նախարար Ն. Երիցյանը:

Placeholder