2008-Ն ԷԼ Է ՀԱՐՈՒՍՏ ԼԻՆԵԼՈՒ ՓԱՌԱՏՈՆԵՐՈՎ
Մշակույթ
11:23 13/03/2008

2008-Ն ԷԼ Է ՀԱՐՈՒՍՏ ԼԻՆԵԼՈՒ ՓԱՌԱՏՈՆԵՐՈՎ

«Այս տարի Հայաստանում անցկացվելու են մի շարք միջազգային փառատոններ, ինչպես նաև Հայաստանն է մասնակցելու դրսում տեղի ունեցող միջազգային փառատոնների»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը:

Նրա խոսքով, Հայաստանում անցկացվելու են իտալական ֆիլմերի փառատոն, Ֆրանսիայի հետ համատեղ «Պատկերազարդումի» փառատոն, Ազգային պատկերասրահում տեղի է ունենալու «Չորրորդ երաժշտական փառատոնը», ինչպես նաև Առնո Բաբաջանյանի երգի փառատոն, «21-րդի հեռանկարներ» դասական երաժշտության փառատոնը: «Ինչպես միշտ անցկացվելու են «Արմմոնո», «Հայ ֆեստ» փառատոնները, Մնջախաղի թատրոնների միջազագային փառատոն Ծաղկաձորում, «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային թատերական չորրորդ փառատոնը Դսեղում»,-ասաց Գ. Դուրգարյանը:

Նա ավելացերց, որ Հայաստանի Սպեղանի երգչախումբը մասնակցելու է երգչախմբերի համաշխարհային հինգերորդ փառատոնին՝ Գրաց քաղաքում, Սուրբ Գեղարդի վանքի երգչախմբի համերգը Ստրասբուրգում՝ «Ռոմանական ձայներ և ճանապարհ» փառատոնի շրջանակներում:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանում նույնպես անցկացվել են մի շարք փառատոններ՝ դասական երաժշտության «Վերածնունդ» և «Վերադարձ» փառատոները, Մանկապատանեկան կինոյի և անիմացիայի» 3-րդ միջազգային փառատոնը, «Ոսկե ծիրան» և «Ես եմ» կինոփառատոնները և այլն:
Placeholder
2008-Ն ԷԼ Է ՀԱՐՈՒՍՏ ԼԻՆԵԼՈՒ ՓԱՌԱՏՈՆԵՐՈՎ