Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ես խոստացել եմ ու խոստանում եմ, որ ազատություններն էլ ավելի շատ կլինեն: Եթե հարց ուղղողի համար ազատությունը հայհոյանք տեղալը չի, ապա նա ամբողջովին ազատ կլինի: Ես բազմաթիվ ամգամ եմ խոսել այս մասին և հիմա էլ դա հաստատում եմ»,-նախօրեին, պատասխանելով քաղաքացիների հարցերին, ասաց նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը:
Այն հարցին, թե քաղաքական պայքարին մասնակցելու ինչ հնարավորություն ունի Լ. Տեր-Պետրոսյանին ձայն տված ընտրազանգվածը, նա պատասխանեց. «Ընդդիմադիր զանգվածը նախ 350 հազար չի եղել, այդ ընտրազանգվածը քվեարկել է նաև Արթուր Բաղդասարյանի ու այլ թեկնածուների օգտին, և ինքնին այստեղ վտանգավոր ոչինչ չկա, որովհետև բոլոր զարգացած երկրներում, զարգացած դեմոկրատիա և զարգացած տնտեսություն ունեցող երկրում ես չեմ հիշում փաստ, որ երկրի նախագահը ընտրվի 60, 70 կամ 80 տոկոս ձայներով»,-ասաց նա, ավելացնելով, որ դա ամենևին էլ չի նշանակում, որ մնացած քաղաքացիներն ու քվեարկողները զրկվում են քաղաքական գործընթացներին մասնակցելու հնարավորությունից:
«Ուղղակի ի տարբերություն մեզ, նրանք համարում են, որ իշխանություն ձևավորելու միակ ճիշտ ճանապարհը ընտրություններն են, նույն այդ ընտրազանգվածը հնարավորություն ունի ակտիվորեն մասնակցելու մոտ ժամանակներս տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, կխնդրեի ակտիվորեն մասնակցեն, հաղթեն, իրենց դրսևորեն, փորձ ձեռք բերեն, նախապատրաստվեն հաջորդ խորհրդարանական ու նախագահական ընտրություններին»,-ասաց նա:
Նա հիշեցրեց, որ խորհրդարանական խմբակցություններից մեկը` «Ժառանգություն»-ը ամբողջովին սատարել է Լ. Տեր-Պետրոսյանին, նրանք համագործակցում են և «Ժառանգությունը» շատ ակտիվ խորհրդարանում կարող է բարձրաձայնել եղած պրոբլեմների, թերությունների մասին:
«Նամանավանդ, որ մենք նպատակ ունենք օրենսդրության մեջ որոշակի փոփոխություններ մտցնել և որոշակի երաշխիքներ սահմանել խորհրդարանական փոքրամասնությունների համար: Ի՞նչ վատ ամբիոն է, թող խոսեն այն ճանապարհների մասին, թե ինչպես կարելի է կոռուպցիայի դեմ պայքարել, արդարությունը վերականգնել ու լավ Հայաստան կառուցել»,-ասաց նա:

Placeholder