Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Օրերս Ռումինիայի պատմության ազգային թանգարանում տեղի է ունեցել ռումինահայ լրագրող և թարգմանիչ Մադլեն Կարակաշյանի «Հայերի հետ և հայերի մասին» ռումիներեն գրքի երրորդ մասի շնորհանդեսը: Գիրքը ներառում է հեղինակի կողմից տարբեր ժամանակներում և զանազան ԶԼՄ-ներում լույս տեսած հոդվածներ հայաստանյան ուղևորությունների մասին, հարցազրույցներ հայաստանցի, ռումինահայ և սփյուռքի այլ համայնքների հայտնի գործիչների հետ:
Ըստ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդման, շնորհանդեսին ելույթ են ունեցել Ռումինիայի հայոց միության փոխնախագահ, խորհրդարանի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, Ռումինիայի հայոց միության «Նոր կյանք» և «Արարատ» թերթերի ընդհանուր խմբագիր Մ. Ստեփան-Գազազյանը, գրքի հեղինակ Մադլեն Կարակաշյանը, Ռումինիայում Հայաստանի դեսպան Եղիշե Սարգսյանը:
Նույն օրը ցուցահանդեսի շրջանակում կայացել է գերմանացի գրող Էդգար Հիլզենրաթի «Վերջին մտքի հեքիաթը» վեպի ռումիներեն հրատարակության շնորհանդեսը (թարգմանիչ` Միհնա Գաֆիցա): Ելույթ են ունեցել ռումինահայ գրող և հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը, գրաքննադատ Պաուլ Չերնատը, հայ համայնքից Արփիար Սահինյանը, Ռումինիայի հայոց միության «Նոր կյանք» և «Արարատ» թերթերի ընդհանուր խմբագիր Մ. Ստեփան-Գազազյանը, Ռումինիայում Հայաստանի դեսպան Եղիշե Սարգսյանը:
Նշենք, որ նախօրեին ավարտվեց Բուխարեստի Ֆրանսիական մշակութային կենտրոնի դահլիճում արդեն մեկ շաբաթ ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կինոփառատոնը, որի ժամանակ ցուցադրվել է ֆրանսիական արտադրության «Ճամփորդություն դեպի Հայաստան» գեղարվեստական ֆիլմը (արտ.2006թ.), որին ներկա են եղել ռումին և այլազգի հանդիսատեսներ, ռումինահայ համայնքի, Հայաստանի դեսպանության և ԶԼՄ ներկայացուցիչներ:

Placeholder