ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՏՏ ՈԼՈՐՏԻ ՎԵՐԵԼՔԸ ԿԲԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՃՅՈՒՂԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ»
Կրթություն, գիտություն
13:58 15/03/2008

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՏՏ ՈԼՈՐՏԻ ՎԵՐԵԼՔԸ ԿԲԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՃՅՈՒՂԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ»

Այսօր վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային հանդիպում ունեցավ Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցի աշակերտների և ՏՏ ոլորտի պատասխանատուների հետ: Հանդիպման նպատակն էր կառավարության ղեկավարին տեղեկացնել, թե ինչ աշխատանքներ է իրականացվել հեռակառավարման ուսուցման ծրագրի շրջանակներում: Այն ենթադրում է հեռահար ուսուցում Հայաստանում, այսինքն Երևանում դասախոսող մասնագետին այդ պահին կարող է լսել մարզում գտնվող ուսանողը, ինչպես նաև հարցեև տալ ու պատասխաններ ստանալ: Սրա հիմնական նպատակն այն է, որ կրթությունը հանրապետությունում իրականացվի համահավասար սկզբունքով:

Հանդիպմանը ներկա կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով, այս պահին հեռահար ուսուցումը հնարավոր է իրականացնել միայն Սյունիքի մարզի հետ: Նրա խոսքով, ծրագրի ավարտին 1430 դպրոցից 650-ը ցանցով կապված են լինելու միմյանց: Այս պահին հեռահար ուսուցման ցանցում գտվում են 330 դպրոց: 2008 թվականի բյուջեով ևս 330 կմիանան ցանցին:

Երկրորդ փուլի առանձնահատկությունը նրանում է, որ դպրոցները ոչ միայն միացված են լինելու միմյանց ցանցով, այլ դրանք ընդգրկվելու են գործնական դասընթացի մեջ: «Մենք ՏՏ ոլորտը համարում ենք ոչ թե սոսկ տնտեսության ճյուղ, այլ մի ոլորտ որի վերելքը կարող է բերել տնտեսության բոլոր ճյուղերի արագ զարգացմանը»,-նշեց Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, այժմ ՏՏ ոլորտի հայեցակարգ է մշակվում, ինչը կօգնի այս ոլորտում լավ արդյունքի հասնել: Ոլորտի արագ զարգացմանը, նրա կարծիքով, կնպաստի պետություն- մասնավոր հատված համագործակցությունը:
Placeholder
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՏՏ ՈԼՈՐՏԻ ՎԵՐԵԼՔԸ ԿԲԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՃՅՈՒՂԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ»