ՄԻՆՉ ԱՅԺՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ Է ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ 285 ՈՒՍՈՒՑԻՉ
Կրթություն, գիտություն
11:15 15/03/2008

ՄԻՆՉ ԱՅԺՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ Է ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ 285 ՈՒՍՈՒՑԻՉ

Այս տարի` հուլիս-օգոստոս ամիսներին ԿԳՆ Սփյուռքի գիտաուսումնական կենտրոնը Հայաստանում կազմակերպելու է սփյուռքահայ ուսուցիչների արևմտահայերենի վերապատրաստման դասընթացներ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը: Նա հայտնեց, որ այս տարի դեռևս պարզ չէ, թե որ երկրներից քանի ուսուցիչ կմասնակցի դասընթացներին: «Այս տարի ուսուցիչների հայտագրում կսկսվի մարտից և կտևի մինչև հունիս»,- հավելեց նա:

Ս. Դանիելյանի խոսքով, անցած տարի սփյուռքահայ ուսուցիչների արևմտահայերենի վերապատրաստման դասընթացներ անցկացվել են հուլիս-օգոստոս ամիսներին, որին մասնակցել է շուրջ 30 ուսուցիչ 11 երկրից, այդ թվում և Սիրիայից, ԱՄՆ-ից, ԱՊՀ անդամ երկրներից, Ռուսաստանից: Ս.Դանելյանը հայտնեց, որ դասընթացների ընթացքում անցկացվում են արևմտահայերենի, գրականության, պատմության, կրոնի և մանկավարժության, հոգեբանության դասըթացներ:

Նա նշեց, որ այս վերապատրաստման ծրագիրը իրականացվում է 2000 թվականից և մինչ այժմ մասնակցել են 285 ուսուցիչ` 32 երկրներից:
Placeholder
ՄԻՆՉ ԱՅԺՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ Է ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ 285 ՈՒՍՈՒՑԻՉ