Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մինչև ապրիլի 10-ը ամեն ինչ պատրաստ կլինի կենտրոնացված ավարտական և ընդունելության քննությունների կազմակերպման համար: Այս մասին հայտարարել է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նրա խոսքով, այդ աշխատանքներն ավարտական փուլում են: Նա տեղեկացրել է, որ լեզուների թեստերի կազմման համար բուհերի մասնագիտական ամբիոններից վերցվել են նրանց տարբերակները, հանձնախումբը մշակել է դրանք և բերել համապատասխան մոդելի: Վերջում գաղտնիության պայմաններում կլինի վերջնական տարբերակի ընտրությունը:
Նախարարը նշել է, որ եթե հնարավոր լինի պահպանել նախորդ տարվա արդյունքները` միջին գնահատականների, օբյեկտիվության և այլ առումով, համակարգում արմատական փոփոխություն կլինի: Տեխնիկական առումով ևս, Լ.Մկրտչյանի խոսքով «նախորդ տարվա փորձը կարող է օգտակար լինել»:
Նշենք, որ «Մաթեմատիկա», «Հայոց լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու» ու «Օտար լեզու» առարկաների միասնական քննությունները կկազմակերպվեն հունիսի 1-18-ը:

Placeholder