ՀՀ-Ն ԵՎ ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ՆՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
Կրթություն, գիտություն
12:58 19/03/2008

ՀՀ-Ն ԵՎ ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ՆՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

Վաղը ԱԳՆ-ում տեղի կունենա ՀՀ կառավարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության վերաբերյալ երկրի ծրագրման փաստաթղթի ստորագրումը: Այս մասին տեղեկացանք ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:

Փաստաթուղթը նոր հեռանկարներ կբացի Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առավել կանոնակարգված գործունեության համար` կրթության, գիտության, մշակույթի և հեռահաղորդակցության ոլորտներում: Հայաստանի հետ ՅՈՒՆԵՍԿO-ի համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը շարադրվել է որպես կապ և ի լրումն Հայաստանի համար (2005-2009) ՄԱԿ-ի Զարգացման աջակցման համակարգի (ՄԱԿ-ի ԶԱՀ), որի նպատակն է ստեղծել մի ընդհանուր համակարգ երկրում գործող ՄԱԿ-ի բոլոր գործակալությունների համար:

Փաստաթղթի շրջանակում, ՅՈՒՆԵՍԿՕ-ն կկենտրոնանա մասնավորապես Կրթությունը բոլորի համար ծրագրի, ՄԱԿ-ի կրթության տասնամյակ հանուն կայուն զարգացման ծրագրի, Համաշխարհային գագաթնաժողովի արդյունքների և Զարգացման միջազգային նպատակների, ներառյալ` Հազարամյակի զարգացման նպատակները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի և համեմատական առավելությունների շրջանակներում, կիրառման և երկրի գործողությունների ծրագրի աջակցման, ինչպես նաև երկրի մակարդակով ՄԱԿ-ի ծրագրային համակարգում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջնահերթությունների ընդգրկման վրա:
Placeholder
ՀՀ-Ն ԵՎ ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ՆՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ