Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Եթե անցյալ տարի Երևանում հայոց-լեզու և հայ գրականություն առարկայից միասնական քննություն են հանձնել 5011 դիմորդ, ապա այս տարի հայոց լեզու և գրականություն առարկայից քննություն հանձնելու համար դիմել է 4506 շրջանավարտ: Նման տվյալներ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Գնահատման և թետավորման կենտրոնի մշակման և կազմակերպաման բաժնի պետ Կարո Նասիրյանը: Նա նշեց, որ այս տարի միասնական քննություն հանձնողների թիվը նախորդ տարվա համեմատ շուրջ 500-ով նվազել է:
Նրա խոսքով, այս թիվը դեռևս նախանական տվյալ է, քանի որ անցկացվելու է նաև միասնական քննությունների երկրորդ փուլ, որին մասնակցելու են բանակից զորացրվածները, տարբեր ծրագրերով արտասահմանում սովորող աշակերտները և հարգելի պատճռով առաջին քննության չմասնակցած շրջանավարտները:
Կ. Նասիրյանը հայտնեց, որ հայոց լեզվի և գրականություն առարկայի միասնական քննություն հանձնողների թվի նվազում է նկատվել նաև այլ մարզերում: «Ամենից շատ տարբերությունը եղել է Տավուշում: Եթե անցյալ տարի հայոց լեզու և գրականություն առարկայից միասնական քննություն է հանձնել 696 շրջանավարտը, ապա այս տարի քննություն հանձնելու դիմում- հայտ է ներկայացրել 479 շրջանավարտ»,-հավելեց նա:
ԳԹԿ աշխատակցի տեղեկացմամբ, հայոց լեզու և գրականություն առարկայից միասնական քննություն հանձնողների թվի նվազում է նկատվել նաև Լեռնային Ղարաբաղում: Նա նշեց, որ ԼՂՀ-ում այս տարի հայոց լեզու և գրականություն միասնական քննություն հանձնելու համար դիմում հայտ է ներկայացրել 735, իսկ նախորդ տարի հայտ էր ներկայացրել 787շրջանավարտ:

Placeholder