ԱՅՍ ՏԱՐԻ 9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՆՁՆԵՆ ԹԵՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ
Կրթություն, գիտություն
16:15 20/03/2008

ԱՅՍ ՏԱՐԻ 9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՆՁՆԵՆ ԹԵՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

Այս տարի 9-րդ դասարանի ավարտական քննություններից մաթեմատիկա առարկան հանձնվելու է թեստային տարբերակով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի քննական առաջադրանքների մշակման և մեթոդական օժանդակության բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանը: Նա նշեց, որ այդ նպատակով ձևավորվել է թեստեր մշակող աշխատանքային խումբ: «Արդեն պատրաստ են նաև թեստի երկու նմուշները»,- հավելեց նա:

Գուրգեն Խաչատրյանը նշեց, որ 9-րդ դասարանի մաթեմատիկա առարկայի թեստը տարբերվում է 11-րդ դասարանի ավարտական քննության թեստից: «9-րդ դասարանի թեստում կան առաջադրանքներ, որոնք գնահատվելու են ոչ միայն համակարգչային եղանակով, այլև` առարկայական մասնագետների կողմից»,- հավելեց նա: ԳԹԿ մասնագետը հայտնեց, որ մարտի վերջին այդ թեստի նմուշները կտպագրվեն «Կրթություն» թերթում:

Նա նաև հավելեց, որ հաջորդ տարի քիմիայի, ֆիզիկայի, աշխարհագրության և հայոց պատմության ավարտական և միասնական քննությունները կանցկացվեն միասնական համակարգով: «Նախատեսված է այդ առարկանների թեստերի նմուշները ունենալ մայիսին, իսկ այդ առարկաների ուղեցույցները սեպտեմբերին կտրամադրվեն դպրոցներին»,- հավելեց նա:
Placeholder
ԱՅՍ ՏԱՐԻ 9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՆՁՆԵՆ ԹԵՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ