ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ ԳԹԿ-Ի «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ» ՀԱՆԴԵՍԸ
Կրթություն, գիտություն
10:55 21/03/2008

ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ ԳԹԿ-Ի «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ» ՀԱՆԴԵՍԸ

Հաջորդ շաբաթ լույս կտեսնի Գնահատման և թեստավորման կենտրոնի «Հանրակրթություն. Գնահատում և թեստավորում» հանդեսը: Այս մասին մեր թղթակցին հայտնեց ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը:

Նա նշեց, որ հանդեսում տեղ են գտնելու ուսուցիչների, ծնողների և շրջանավարտների համար օժադանդակ նյութեր` գնահատման նոր հայկեցակարգի վերաբերյալ: Նաև հայտնեց, որ հանդեսի մեջ ներկայացվում է, թե ինչ է իրենից ներկայացնում թեստային համակարգը: «Հանդեսում տեղ կգտնեն ԳԹԿ վերլուծական կենտրոնի վերլուծությունները, փորձարկումները, հանդեսը կունենա կրթության բաժին, հանդեսում անդրադարձ է կատարվելու սփյուռքում հայկական դպրոցներին»-ասաց ԳԹԿ մամուլի քարտուղարը: Գ. Մանուկյանի խոսքով, հանդեսը լույս կտեսնի երկամսյա պարբերականությամբ:
Placeholder
ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ ԳԹԿ-Ի «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ» ՀԱՆԴԵՍԸ