ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՉՈՐՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Քաղաքական
12:54 21/03/2008

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՉՈՐՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Այսօր ՀՀԿ նախագահ, վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը, Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը և ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը կառավարության շենքում ստորագրեցին քաղաքական կոալիցիայի համաձայնագիր:

Քաղաքական կոալիցիայի համաձայնագրի ստորագրման համար հիմք է ընդունվել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները, նպատակ հետապնդելով երաշխավորել Հայաստանի Հանրապետության առաջընթաց զարգացումը, հասարակության ներսում սոցիալական գործընկերության և համերաշխության մթնոլորտի ձևավորումը: Քաղաքական կոալիցիայի կողմերը գործելու են որոշումների ընդունման գործընթացներում քաղաքացիական հասարակության ներգրավման, պետական մարմինների գործունեության հրապարակայնության և թափանցիկության ապահովման, բարձրաստիճան պետական պաշտոնյաների հաշվետվության արդյունավետ մեխանիզմների կիրառման հիման վրա:

Ըստ համաձայնագրի, քաղաքական կոալիցիայի կողմերը պարտավորվում են ամեն ջանք գործադրել կոալիցիոն կառավարության ծրագրի արդյունավետ իրականացման համար, ապահովել կոալիցիայի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումն իշխանության օղակներում քաղաքական ու հայեցողական պաշտոններ զբաղեցնող` իրենց երաշխավորած անձանց կողմից, չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն վտանգել սույն հուշագրում ամրագրված կոալիցիոն նպատակների իրագործումը:
Placeholder
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՉՈՐՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ