Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
16:36 21/03/2008
ՎԱՂԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
Մարտի 22-ին կմեկնարկի 2007-2008 ուստարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական առաջին փուլը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության հատուկ կրթության բաժնի պետ Նուրիջան Մանուկյանը: Նա հայտնեց, որ դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական երկրորդ փուլը տեղի կունենա մարտի 23-ին:
Ն. Մանուկյանը նշեց, որ օլիմպիադաներին մասնակցող երեխաներն այսօր մարզերից արդեն ժամանել են Երևան: Նրա տեղեկացմամբ, դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցում են 120 աշակերտ` հարապետության բոլոր մարզերից և Լեռնային Ղարաբաղից: Հաղթողներին հանձնվելու է առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմներ և գովասանագրեր:
Նշենք, որ Հայաստանի մարզերում 2007-2008 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների երրորդ /մարզային/ փուլը տեղի է ունեցել մարտի 1-ին:

Placeholder