Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս տարի հանդիսավոր պայմաններում նշվելու է հայկական ջազի 70-ամյակը, որի շրջանակներում նախատեսված են բազմաթիվ համերգներ, ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային համբավ ունեցող ջազային երաժիշտների մասնակցությամբ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայկական ջազ 70» կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Կարեն Քոչարյանը:
Նրա խոսքով, հայկական ջազի 70-ամյակի միջոցառումների իրականացման նպատակով ստեղծվել է «Հայկական ջազ 70» կազմակերպությունը, որի նախագահն է Լևոն Մալխասյանը, իսկ կազմկոմիտեի անդամներ են` Կոնստանտին Օրբելյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Արմեն Թութունջյանը, Արմեն Մարտիրոսյանը և այլք: Կ. Քոչարյանը նշեց, որ այս տարվա ընթացքում տեղի կունենան բազմաթիվ այլ մշակութային միջոցառումներ: Նա հայտնեց, որ ապրիլի 4-ին կնշվի Մարտին Վարդազարյանի 70-ամյակը:
Ըստ մեր զրուցակցի, այժմ բանակցություներ են ընթանում համաշխարհային համբավ ունեցող ջազային երաժիշտների հետ, որպեզի նրանք համերգներով հանդես գան Հայաստանում:
Նշենք, որ 1938թ-ին Հայաստանի պետական ռադիոյով առաջին անգամ հնչել է ջազային ստեղծագործություն, Արտեմի Այվազյանի ղեկավարած Ջազ նվագախմբի կատարմամբ:

Placeholder