«ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ ԱԶԴԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ».ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ ՀԵՏ
Քաղաքական
15:44 24/03/2008

«ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ ԱԶԴԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ».ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ ՀԵՏ

Հայաստանում հետընտրական զարգացումներն ինչպե՞ս կարող են անդրադառնալ երկրի տնտեսության, մասնավորապես` ներդրումային միջավայրի վրա:

-Իրավիճակն, իհարկե հետևանք կարող է թողել երկրի տնտեսության վրա և արդեն կարելի է ասել, որոշակի ազդեցություն ունի:

Ինչի՞ց ելնելով եք ասում և ինչպե՞ս է դա արդեն դրսևորվել

-Դա դրսևորվում է նրանով, որ այսօր առկա է սպասողական վիճակ և գործարարները մի փոքր զգուշավոր են դարձել, թեև ոչ բոլոր գործարքներում, հիմնականում` ավելի հեռանկարային ու լայնամասշտաբ գործարքներում: Սա բնական է, նախընտրական ու հետընտրական պաուզան բնորոշ է բոլոր երկրներին` անկախ զարգացվածության աստիճանից: Հատկապես զգուշավոր են այն գործարարները, ովքեր Հայաստանում երբևէ գործունեություն չեն ծավալել, իսկ արդեն ծավալածներից ոչ բոլորին են այսօր ձեռնպահ մնում: Թե հետագայում ի՞նչ կլինի, իմ համոզմամբ, դա ուղղակիորեն կախված է նոր կառվարության ոչ միայն ձևավորումից, այլ նաև առաջին իսկ քայլերից, այսինքն` այդ ազդակները կհաղորդվեն անմիջապես գործարար միջավայրին, կամ կարագացնեն ծրագրերի նախաձռնումն ու իրագործումը, աստված մի արստծե` հակառակը:

Այս առումով ի՞նչ անելիքներ ունի պետությունը

- Շատերը պետությունից սպասում են ավելին քան պետությունը կարող է տալ: Պետք է ռեալ նայել, նույնիսկ նախագահի որոշ թեկնածուների ծրագրերում հանդիպում էինք մտքեր, թե այսքան աշխատատեղեր կարող են բացել:
Բայց այսօր պետությունը չի կարող, չկան խոշոր ձեռնարկություններ, որտեղ աշխատատեղեր կհատկացվի, պետությունը կարող է միայն նպաստել աշխատատեղերի բացմանը արդյունավետ տնտեսական քաղաքականությամբ, հեռանկարային ծրագրերի իրագործմամբ, դրանով ցուցաբերելով և կամք և նպաստելով գործարար միջավայրի առողջացմանը:

Հայաստանի պարագայում միանշանակ կարիք կա ձերբազատվել մենաշնորհներից, ես զարմանում եմ, որ երբեմն ասում են, թե մեր պարագայում կարելի է թույլ տալ մենաշնորհ, չի կարելի արդարացնել այն անարդար մոտեցումը, որն այսօր կա: Ամբողջ աշխարհում խոսում են, ոչ թե ազատ, այլ արդար մրցակցության մասին և առաջին հերթին պետք է վերացվեն պետական աջակցությունը, այսպես ասած, տանիքները:
Այս կամ այն չինովնիկի տանիք հանդիսանալը կարող է մեծ-մեծ օգուտներ տալ անհատին, սակայն մեծ վնասներ հասնել պետությանն ու ժողովրդին:
Հաջորդը դա հարկային օրենսդրության խնդիրն է: Հարկային բեռը մեծ չէ, բայց խրթին է: Դա պետք է ավելի ըմբռնելի լինի և հարկատուի և նույնիսկ երբեմն հարկային տեսուչների համար: Բացի այդ, հարկային օրենքների հաճախակի փոփոխությունները շփոթության մեջ են գցում ներդրողներին, ինչից տուժում է պետությունը: Օրենքների մեջ փոփոխություններ, բնական է որ պետք է լինեն, բայց հաճախակիի դեպքում, երբ գործարարը գլուխ չի հանում օրենքից տուժում է մեր երկիրը:


Իսկ մաքսային մարմիններում խնդիրներ չկա՞ն

- Նույնը կարելի է ասել մաքսային մարմինների վերաբերյալ: Սա ավելի նուրբ ոլորտ է, որովհետև մարդիկ այստեղ հենց առաջին տպավորությունն են կազմում Հայաստանի մասին: Բազմաթիվ են դեպքերը, երբ մաքսային մարմինները ոչ անաչառ վերեբերմունք են ցուցաբերում տարբեր սուբյեկտների նկատմամբ` կիրառելով տարբեր մոտեցումներ և մինչ օրս դա բացատրելի չի եղել: Կարծում եմ բարեփոխումների արդյուքնում մաքսային մարմինների գործունությունը կգա լուսարձակի տակ:

Այսօրվա ներդրումային միջավայրն այժմ ինչպիսի՞ն է

Ասել ռիսկային է ճիշտ չէ, այսօրվա ներդրումային միջավայրն առայժմ որոշ ռիսկերի հետ կապված է: Ռիսկերը կվերանան հետզհետե, նույնիսկ տարիների ընթացքում, երբ ներդրողները մեկը մյուսին կհաղորդեն, որ Հայաստանը ռիսկային չէ:
Placeholder
«ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ ԱԶԴԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ».ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ ՀԵՏ