Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
13:36 24/03/2008
ՕՆԻԿ ՎԱԹՅԱՆ. ԵՐԵՎԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է ՈՒՍՄԱՆ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
Նախորդ տարի Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության աշխատանքային ծարագիրը 3 տոկոսով ավելին է կատարվել, քան նախատեսված էր տարեկան ծրագրով: Այս մասին այսօրվա ճեպազրույցում ասաց քաղաքապետրանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը: Նա նշեց, որ անցյալ ուստարի դպրոցների հիմնանորոգման աշխատանքների համար պետբյուջեով նախատեսված էր 3.7 մլրդ դրամ, իսկ քաղաքապետարանի համաքաղաքային կապիտալ ծախսերով նախատեսված գումարը եղել է 310 մլն դրամ, սակայն դպրոցների հիմնանորգման համար ծախսվել է 600 մլն դրամ:
Օ. Վաթյանը հայտնեց, որ մինչև 2007 թվականը Երևանի դպրոցներում գործում էր 52 անհատական կաթսայատուն, որոնցով ջեռուցվում էր 54 դպրոց, իսկ նախորդ ուստարվա ընթացքում կառուցվել է 49 կաթսայատուն: Նա նաև տեղեկացրեց, որ նախորդ տարի հիմնանորոգվել է 80 դպրոց: Օ.Վաթյանի խոսքով, անցյալ տարի 10 մլն դոլար «Լինսի» հիմնադրամը տրամադրել է 5 վթարային դպրոցների ամրացման աշխատանքների համար, որոնց աշխատանքները կավարտվեն 2008-2009թթ ուսումնական տարվա սկզբին:
Վարչության պետը նշեց, որ անցած տարվա ընթացքում քաղաքապետարանի ենթակայության տակ գործող դպրոցներին տրամադրվել է շուրջ 90 մլն դրամի դպրոցական գույք: Նրա խոսքով, այս ուսումնական տարվա ընթացքում բարեգործական ծրագրերի միջոցով 450 լաբորտոր սարքավորումներ է տրամադրվել Երևանի դպորցներին:
Օ. Վաթյանի տեղեկացմամբ, տարեմուտին քաղաքապետարանի ենթակայության դպրոցները միասին ունեին 187 համակարգչային լսարաններ, իսկ անցած շաբաթվա տվյալներով Երևանի դպրոցները ունեն շուրջ 1700 համակարգիչ:
Վարչության պետը նշեց, որ նախորդ ուստարվա ընթացքում բարձրացել է նաև աշակերտների ուսման առաջադիմությունը, ինչպես նաև գերազանցիկների և հարվածայինների թիվը: «2007-ի առաջին կիսամյակի ուստարվա առաջադիմությունը կազմել է 91.6 տոկոսը, այս տարվա առաջին կիսամյակի առաջադիմությունը կազմում է 93 տոկոս, իսկ ինչ վերաբերում է աշակերտների ուսման որակական ցուցանիշներին, ապա 2007-ի առաջին կիսամյակում այն եղել է 33 տոկոս, իսկ 2008-ի առաջին կիսամյակում` 35 տոկոս»,- հավելեց նա:

Placeholder