ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ 80 ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ` 2520 ԱՆՎՃԱՐ ՏԵՂ
Կրթություն, գիտություն
12:46 25/03/2008

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ 80 ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ` 2520 ԱՆՎՃԱՐ ՏԵՂ

Այս տարի Հայաստանի միջին մասնագիտական պետական ուսումնական 80 հաստատություններին կհատկացվի շուրջ 2520 անվճար ուսուցման տեղ` 93 մասնագիտությունների գծով: Այս մասին այսօր լրագրողներ հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը:

Նա նշեց, որ նախնական մասնագիտական կրթության համար 28 արհեստագործական ուսումնարաններին կհատկացվի 2585 անվճար ուսուցման տեղ` շուրջ 25 մասնագիտությունների գծով:

Վարչության պետի խոսքով, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար տեղերում ընդունելությունն իրականացվելու է մրցութային հիմունքներով` ընդունելության քննությունների արդյունքներով , իսկ նախնական (արհեստագործական) մասնագիտական ուսումնական հաստատություններում` հիմնական կամ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ավարտական փաստաթղթերի հիման վրա:
Placeholder
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ 80 ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ` 2520 ԱՆՎՃԱՐ ՏԵՂ